Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը:
Պատգամավորները քննարկում են «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Տարանջատել տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները:
Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է:
Երբ նախարարը մոտեցավ ամբիոնին, դահլիճում աղմուկը չէր դադարում, և նախարարը կարծես թե զայրացավ անհարգալից վերաբերմունքից.
«Որ թողնեն՝ կխոսեմ»,- հարևանցիորեն նետեց նախարարը:
Այնուհետև Շարմազանովը պատգամավորներին խնդրեց կարգի հրավիրվել և դադարեցնել աղմուկը, ինչից հետո միայն Արփինե Հովհաննիսյանը կարողացավ ներկայացնել նախագիծը: