ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ-ում դիմելով Արդարադատության նախարարին՝ ասաց. «Հասկացանք, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական գործարք է տեղի ունեցել, սակայն ինչո՞ւ այսպես հապճեպ եկավ այս որոշումն Ազգային ժողով: Ի՞նչն էր ձեզ խանգարում համագործակցել նման լավ կուսակցության՝ ՀՅԴ-ի հետ, առանց նրանց տալու նախարարական պորտֆելներ»:
Արփինե Հովհաննիսյանը նրա հարցերից հետո հոգոց հանեց. «Այն հարցին՝ ինչո՞ւ ենք մենք ձեզ ձեր գործից կտրում, ինչպես դուք ասացիք, սակայն, որքան հիշում եմ, մեր գործը հենց սա է՝ այն, ինչի համար այսօր այստեղ հավաքվել ենք: Այլ հարց է, որ դժկամությամբ եք գալիս ԱԺ, սակայն սա կառավարության որոշում է»:
ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ երբ դեռ Արփինե Հովհաննիսյանի խոսափողը չէին անջատել, լսվեց նրա արձագանքը Լեւոն Զուրաբյանին հարցադրումներին ու դիտարկումներին. «Վայ, մամա ջան»:
Մանրամասները՝ տեսանյութում.