Թուրքիայի կողմից Սիրիայի ուղղութամբ հարվածներ հասցնելու պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին հարցը տեղին չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՌԻԱ «Նովոստին», այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

 

«Հարցի նման ձևակերպումը մի փոքր տեղին չէ, քանի որ Սիրիայի զինված ուժերը, որոնք բացի քրդերից ևս գտնվում են այդ շրջանում, կրակի տակ են»,- ասել է Պեսկովը:

 

 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Սիրիայի պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի հավանականության մասին: Այդ մասին Օլանդը նշել է France Inter ռադիոկայանի եթերում: Նա ընդգծել է, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության սրումը: