Էքստրիմալ գռազն անախորժություններով է ավարտվել 23-ամյա մոսկվացի Անդրեյ Գ.-ի համար: Երիտասարդը՝ գերագնահատելով իր բերանի խոռոչի հնարավորությունները, բերանն է մտցրել 60 Վտ շիկացման լամպը՝ 11 հազար ռուբլի վաստակելու համար, սակայն նրան չի հաջողվել հանել այն տան պայմաններում: Տուժածի լուսանկարը LifeNews-ի խմբագրություն է ուղարկել քաղաքացիական լրագրողը՝ LifeCorr-ի միջոցով:

 

 

Արկածախնդիր երիտասարդին շիկացման լամպը բերանում տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները պարզաբանել են, որ տուժածի մոտ ջղաձգություն է տեղի ունեցել, արդյունքում ծնոտները փակվել են:

 

 

Ներարկումից հետո՝ օտար մարմինը դուրս է բերվել երիտասարդի բերանից: