Այսօր առաջին անգամ կառավարություն եկավ երեկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակված դաշնակցական Արծվիկ Մինասյանը:

 

Արծվիկ Մինասյանն ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչ հեղափոխական ծրագրեր՝ ունի դուրս գալու այս մենաշնորհացված վիճակից, խնդրեց իրեն ժամանակ տալ՝ ծանոթանալու ծրագրերին:

 

Հարցին, թե արդյոք նախարարությունում պատրաստվո՞ւմ է կադրային փոփոխություններ անել, ասաց. «Ես ընդամենը մեկ ժամ է, որ ներկայացվել եմ նախարարությունում, ես ձեզ խնդրում եմ, մի՛ խեղդեք ինձ, սպասեք մի քիչ: Ես այն մարդն եմ, որ մանրամասն կներկայացնեմ ձեզ ամեն ինչ և նաև ցանկացած որոշման հիմնավորում»: