Իրաքյան Մոսուլը գրաված զինյալները հնարել են մի սարսափազդու գործիք՝ այն կանանց խոշտանգումների համար, որոնք հայտնվում են փողոցներում հագուստով, որը ծայրահեղականները չափազանց «անկեղծ» են համարում: Մարդիկ այն «կսմթելու գործիք» են անվանել, քանի որ սուր փշերով մետաղական աքցանի միջոցով դահիճները «խայթում են» մարմնի մերկ հատվածների համար մեղավոր կանանց, հայտնում է LifeNews-ը:

 

 

Ականատեսների խոսքով՝ գործիքը սարսափելի ցավ է պատճառում, իսկ վերքերը երկար ժամանակ չեն անցնում:

 

 

««Կսմթելու գործիքը» իսկական մղձավանջ է դարձել բոլորիս համար: Անցյալ ամիս քույրս խստորեն պատժվել է այն պատճառով, որ տանն էր մոռացել ձեռնոցները»,- ասել է պաշարված Մոսուլի բնակչուհիներից մեկը: