Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ստիպված է եղել արդարանալ իր սխալի համար, որը տեղի է ունեցել Մինսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Նա ՌԴ նախագահին Դմիտրի Անատոլևիչ է անվանել, այսինքն, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անուն հայրանունով:

 

 

«Հարգելի Դմիտրի Անատոլևիչ... - սկսել է Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, հասկանալով իր սխալը՝ անմիջապես անցել է արդարացումների:

 

 

«Տեսաք, ասում էի չէ», - հասցրել է ասել Լուկաշենկոն, երբ Վլադիմիր Պուտինը նրա խոսքը կատակով կտրեց: