ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք ունի կատարելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունում: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Արդեն իսկ եղել են հայտարարություններ, որ պարոն Աշոտյա նը առաջիկա մեկ տարվա ընթացքում կուսակցությունում լուրջ ու պատասխանատու աշխատանք ունի անելու»,- նշեց Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե Արմեն Աշոտյանն ի՞նչ պաշտոն է ստանալու կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողնելուց հետո:
Հարցին՝ ի՞նչ պաշտոն է ստանալու էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, Նաղդալյանը նշեց, որ այդ հարցին կուսակցության ԳՄ նիստում անդրադարձ չի եղել: «Ես կարծում եմ, որ պարոն Ճշմարիտյանը մեկն է այն մարդկանցից, ով բավականին լուրջ մասնագիտական ներուժ ունի: Այնպես որ, ես վստահ եմ, որ նրա ներուժն անպայման օգտագործվելու է մեր պետության մեջ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: