Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները կրկին բողոքի էին դուրս եկել՝ պահանջելով նվազեցնել տաղավարների վարձավճարները։ Աշխատակիցների թվաքանակը երեկվա հետ համեմատած քիչ էր։ Նրանց հետ հանդիպեց տնօրեն Սամվել Ավետիսյանը, ով աշխատակիցներին առաջարկեց 20 հազար դրամով իջեցնել վարձավճարները, այնուհետև բանկային ինչ-որ վճարումներ կատարել և ամսի մեկից նորից անցնել գործի։ «Ովքեր ուզում են, կարող են գալ, ես ամսի մեկից որոշել եմ վերանորոգել տարածքը։ Սա իմ սեփական տարածքն է, ես կվերանորոգեմ այն։ Եթե կուզեք՝ կաշխատենք, եթե ոչ՝ ես ուրիշ նպատակներով կօգտագործեմ։ Ես երեկ ասել եմ և իմ խոսքի տերն եմ»,- ասաց տնօրենը։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի մեկ այլ հարցին՝ ի՞նչը հանգեցրեց նրան, որ առևտրականները ոտքի կանգնեցին և բողոքեցին, տնօրենը այն որակեց որպես «քաղաքական հարց»։

 

«Սա մարդկանց թվի պակասից է: Եթե այսօր սննդի վաճառքը 40 տոկոս պակասել է, շորի առևտուրն ինչպե՞ս կլինի։ Առևտուր չի լինում, երբ մարդիկ գնում են»,- ասաց նա։ 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։