Մոսկվայում ձերբակալել են դայակին, ով կասկածվում է երեխայի սպանության մեջ, հայտնում է ДНИ.РУ-ն:

 

Փոքրիկի գլխատված դին հայտնաբերվել է բնակարանում, որտեղ հրդեհ էր բռնկվել: Հրշեջները կրակը մարելու ընթացքում գտել են դաժանորեն սպանված երեխայի դին:

 

Կանգնած լինելով «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ՝ կինը շրջել է՝ երեխայի կտրած գլուխը ձեռքին և սպառնացել պայթեցնել ինքն իրեն:

 

Բազմաթիվ ականատեսներ տեսագրել են տեղի ունեցածը: Տեսանյութը հրապարակել է LifeNews հեռուստաալիքը: