Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում, որ խաղաղությունը Սիրիայում իր ժողովրդի շահերից է բխում, և շարունակում է աջակցել արմատական իսլամիստներին, գրում է գերմանական Telepolis առցանց պարբերականը:

 

 

Հոդվածի հեղինակ Քամալ Սիդոի կարծիքով՝  Անկարան դժգոհ է Սիրիայում հաստատված հրադադարից, իսկ արմատական իսլամիստները, որոնց աջակցում է Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, ցանկանում են շարունակել պատերազմը:

 

 

«Չնայած ենթադրյալ արևմտամետ, սաուդամետ, թուրքամետ իսլամիստական ընդդիմության պաշտոնական ճանաչմանը՝ կարծես թե խմբավորումները լուրջ չեն ընդունում Սիրիայում հաստատված հրադադարը, - ասում է նա: - Այս ընդդիմությունը շարունակելու է պայքարը, այն դեռ ամբողջական հաղթանակ է ակնկալում»:

 

 

Ըստ հոդվածագրի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները Թուրքիայի նախագահի և սաուդյան թագավորի օգնությամբ հույս ունեն երկրից վտարել «բոլոր անհավատներին»:

 

 

Սիդոն բացատրում է, թե ինչու Թուրքիան շահագրգռված չէ հրադադարով: «Նա իրեն զոհ է համարում, և սիրիական պատերազմի պարտված կողմը: Այդ իսկ պատճառով գնալու է սադրանքների, քանի դեռ հրադադարը չի վերածվի ձախողման», - ասում է հեղինակը: