Թուրքիան հրաժարվում է իր տարածքային ջրերում ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբի մուտքը թույլատրելուց, որն ուղղված է Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի միջև միգրացիոն հոսքերը վերահսկելուն, և ներգաղթյալներով աղետալի իրավիճակում գտնվող նավերին աջակցություն ցուցաբերելուն, հաղորդում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Նրա տվյալներով՝ թուրքական իշխանություններն արդարացնում են իրենց դիրքորոշումն առ այն, որ ՆԱՏՕ ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի հրամանատար, Գերմանիաի ռազմածովային ուժերի դերծովակալ Յորգ Քլեյնը պետք է ժամանի Անկարա՝ «որոշելու համար տարածքը, թե որտեղ պետք է գտնվի նավերի խումբը»:
Բեռլինը և Անկարան բանակցում են այս հարցի շուրջ, ասված է զեկույցում: Բացի այդ, ինչպես նշում է RTBF-ը, Թուրքիայի իշխանությունները լցված չեն էնտուզիազմով՝ իրենց տարածքում փախստականների ընդունման կապակցությմաբ, որոնք Էգեյան ծովի ջրերում փրկվելու են ՆԱՏՕ-ի նավերի կողմից: