ICTV հեռուստաալիքի լրագրողուհի Քրիստինա Սուվորինան հայտնել է, որ Ալեքսանդր Ավակովը, այն բանից հետո, երբ նրան փորձել են նկարահանել գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ, սկսեց նրա ականջին սպառնալիքներ շշնջալ, թե ինչ կպատահի, եթե տեսանյութը հայտնվի եթերում:

 

 

Լրագրողուհու խոսքով՝ նախարաի որդուն նկատել են Կիևում գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ, սակայն, երբ լրագրողները սկսել են նկարահանել նրան՝  նա փորձել է փախչել:

 

 

«Մենք պարզապես ցանկանում էին հարցնել, թե արդյոք իր համար հարցնացու է փնտրում, սակայն, չգիտես ինչու, նա գրկեց ինձ, և դուրս գալուց ականջիս սկսեց շշնջալ, թե ինչ կպատահի ինձ հետ, եթե այս տեսանյութը հայտնվի եթերում», - գրել է Սուվորինան Facebook-ի իր էջում՝ հրապարակելով համապատասխան լուսանկարը: