Բժիշկներն Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս գրել մարտի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է Մոսկվայի մարզի Տարածաշրջանային տեղեկատվական գործակալությանը:

 

«Տոնական օրերի կապակցությամբ նա, ամենայն հավանականությամբ, կարող է դուրս գրվել միայն մարտի 10-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ներկայումս Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում:

 

80-ամյա դերասանը մարտի 5-ին տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբանական բաժանմունք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: