Հայաստանում բնակվող քրդուհիներն այսօր բողոքի ակցիա իրականացրին. նրանք դատապարտում են Էրդողանի վարած ֆաշիստական քաղաքականությունը, որի պատճառով անմեղ մարդիկ են կոտորվում:

 

«Քուրդիստան» կոմիտեի նախագահ, Քուրդիստանի համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենյա Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր քրդուհիների պայքարն է, և նրանք դուրս են եկել ասելու, որ իրենք երբևէ չեն զիջի և չեն ների:

 

«Այս շարժումը միայն քրդական շարժում չէ, և դա պետք է բոլորը գիտակցեն, իսլամիստը դարձել է վտանգ և դա հովանավորում է ֆաշիստ Էրդողանը: Այդ պատուհասը վերջում շուռ է գալիս այն գերտերությունների գլխին, որոնք այսօր սատարում են Էրդողանին: Նրան չպետք է համարել, որ նա լավ զինակից է, լավ ընկեր է, նրան վստահել չի կարելի»,- ասաց Ժենյա Ամիրյանը:

 

Մանրամասն՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում