Աբու Դաբիում այրվել են ութ շքեղ յախտաներ: Հրդեհը բռնկվել է նավերից մեկի վրա, և արագ տարածվել մյուսների վրա, տեղեկացնում է РЕН ТВ-ն:

 

 

Յախտ ակումբի աշխատակիցները չեն կարողացել հանգցնել կրակը: Նրանք ստիպված են եղել փրկարարների կանչել, որոնց հաջողվել է մարել կրակը մեկ ժամում:

 

 

Լյուքս դասի նավերի սեփականատիրոջը մնացել էր միայն հաշվել վնասները: Ըստ նախնական հաշվարկների՝ վնասը կազմել է մի քանի տասնյակ միլիոն դոլար: