Ելույթ ունենալով Անկարայում՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, հայտարարել է, որ հարեմը՝ «կյանքի մեծ դպրոց է»: Առաջին տիկնոջ այս հայտարարությունը մտածելու տեղիք է տալիս. ո՞վ է իրականում ձեռք ձեռքի տված քայլում ռազմատենչ թուրք նախագահի հետ միասին:

 

 

«Երբ մենք ծանոթանում ենք արվեստի ստեղծագործություններին, ապա դրանցից մեծ մասում հանդիպում ենք իշխանության ու հաճույքին ծարավ կանանց հետ: Միևնույն ժամանակ, հարեմները դպրոց էին կանանց համար, օջախ, որտեղ նրանք պատրաստվում էին կյանքին, կրթություն ստանում ու զբաղվում է բարեգործությամբ: Այս ամենը կառավառում էին սուլթանների մայրերը»,- ասել է առաջին տիկինը՝ «Սուլթանների մայրերը, որոնք հետք են թողել մեր պատմության մեջ» կոնֆերանսի ժամանակ:

 

 

Գրեթե չկա նույնիսկ պաշտոնական տեղեկատվություն Էմինե Էրդողանի մասին: Նա վերջերս 61 տարեկան է դարձել, Ստամբուլից է: Սակայն նույնիսկ քաղաքի շրջանի մասին, որտեղ նա ծնվել է, կան տարբեր տեղեկություններ: Մինչդեռ, Ստամբուլի համար դա չափազանց կարևոր է: Էմինեն արաբական արմատներ ունի, նա բազմազավակ ընտանիքում հինգերորդ երեխան է: Նա սովորել է «Միդհատ փաշայի» անվան արվեստի երեկոյան դպրոցում, սակայն չի ավարտվել այն: Մասնակցել է «Իդելիալիստ կանանց» անվամբ կազմակերպության աշխատանքներին, հենց այդ ժամանակ էլ ծանոթացել ապագա ամուսնու հետ: Նրանց ամուսնությունը գրեթե չորս տասնամյակ է, ինչ տևում է: Էրդողանները չորս երեխա ունեն՝ երկու որդի և երկու դուստր, գրում է RT-ն:

 

 

Մինչև վերջերս, Էմինեն ոչ մի կերպ չի մասնակցել իր ամուսնու քաղաքական կարիերային՝ բավարարվել միայն արարողակարգային գործառույթներով: Էրդողանի պաշտոնավորման վեցերորդ տարում նա առաջին անգամ հայտնվել է տեղական նշանակության սկանդալի կենտրոնում: «Եվրոպական հանրապետության կանայք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայց են ներկայացրել ընդդեմ երկրի նախագահի և վարչապետի կանանց: Նրանք մեղադրվում էին նրանում, որ արտերկիր ուղևորության ժամանակ հիջաբ են կրում և դրանով իսկ «միջազգային հանրության առջև խեղաթյուրված ներկայացնում ժամանակակից թուրք կնոջ կերպարը»:

 

 

2010 թ. Էմինեն արդեն հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում: Նա հրապարակավ Իսրայելի նախագահին ստախոս է անվանել, ինչը համաշխարհային ԶԼՄ-ների բուռն արձագանքն է առաջացրել:

 

 

Այն հայտարարությունը, որ հարեմը, իրոք, հիանալի վայր էր կնոջ ինքնության ձևավորման համար, ընդհանուր առմամբ, բավականին բնորոշ է Թուրքիայի առաջին տիկնոջը, ով ամբողջ կյանքի ընթացքում մարմնավորել է պահպանողական գաղափարները, որոնք կիսում է նաև իր ամուսինը: Սակայն, նույնիսկ «էրդողանական» Թուրքիայում, այն, հիմնականում բացասական հույզերի ալիք է բարձրացրել: