Ուշադրություն

Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2...-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4...-5 աստիճան ցուրտ:

 

 

Հանրապետության տարածքում' մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 15-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Օդի ջերմաստիճանը 15-18-ը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում' մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: