Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն արդեն բացասական ազդեցություն է թողել Թուրքիայի տնտեսության վրա, գրում է Dünya պարբերականը: Սակայն, Թուրքիայի ֆինանսներին մեծ հարված կարող է հասցնել ռուս զբոսաշրջիկը, որն առաջիկա սեզոնին չի մեկնի այդ երկրի հանգստավայրեր, նշում է հեղինակը:

 

Այս տարվա հունվարին նվազել է արտահանումը դեպի Ռուսաստան, իսկ Ռուսաստանից ավելի քիչ զբոսաշրջիկներ են մեկնում Թուրքիա: Ինչպես գրում է թուրքական պարբերականը, այս ամենը «իրադարձությունների դրամատիկ զարգացում» է կանխատեսում:

 

«Այժմ փորձ է արվում կանխատեսել և հաշվարկել, թե այս տարի որքան շատ ռուսներ կայցելեն մեր երկիրը: Օրինակ, երկու անգամ կրճատումն արդեն լուրջ կորուստների կհանգեցնի Թուրքիայի համար: Իսկ եթե դա ավելի շատ լինի ... Ներկայումս այս մտքերը ծանրաբեռնում են զբոսաշրջության ոլորտը», - եզրափակում է պարբերականը: