Ռուսաստանին, ինչպես և ԱՄՆ-ին, անհրաժեշտ է մարտական գործողությունների թատրոն, քանի որ պատերազմներ են ընթանում: Ինչպես տեղեկացնում է ИА REGNUM-ի թղթակիցը, այս մասին լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: «Ես հասկանում եմ, որ կարելի է դուրս բերել մի փոքր մասը (Սիրիայում ռազմական խմբավորման), այնուհետև կրկին մտցնել: Սակայն, մեզ անպայման անհրաժեշտ է մարտական գործողությունների թատրոնը, քանի որ դրանք ընթանում են», - ասել է Ժիրինովսկին: Պատգամավորը հետագա զարգացումների վերաբերյալ իր կանխատեսումն է արել:
Ասադն անհրաժեշտ է Ռուսաստանին, ինչպես և Յանուկովիչը
«Մենք դեռ դուրս չենք բերել զորքերը, իսկ Բարաք Օբաման քննադատում է, որ այնտեղ շատ ուժեղ է սիրիական բանակի ազդեցությունը: Այժմ, հենց որ դուրս կբերենք զորքերը, սիրիական բանակը ընդհանրապես կոչնչացնեն, և ինչ որ նոր «հայրենասիրական» ուժեր կգրավեն Դամասկոսը: Այնպես որ, դա անհրաժեշտ է հաշվի առնել: Այնուհետև, ոչ ոք չի լինի, ում կկարողանանք հրավեր տալ՝ մեր զորքերն ուղորդելու համար», - ասում է Ժիրինովսկին:
«Այժմ Ասադը մեզ անհրաժեշտ է՝ մեր զորքերի գտնվելու լեգիտիմության առումով, ինչպես Յանուկովիչը», - նշել է Պետդումայի պատգամավորը: «Եթե մեր հետախուզությունը և ԱԳՆ-ն աշխատեին նրա հետ՝ փետրվարի 22-ին նա չէր հանդիպի ընդդիմության հետ, այլ Կիևի կայազորի տարածքում կրավիրեր անցկացնել ռուսական և ուկրաինական բանակի համատեղ զորավարժությունները: Եվ դա անելու իրավունք ուներ որպես լեգիտիմ նախագահ», - մեջբերել է Ժիրինովսկին անալոգիան:
Թուրքիայի քայլերը և Հարավային Օսիայում զորքերը
«Ի՞նչ է հիմա անում Թուրքիան: Սաուդյան Արաբիայի հետ միասին, նրանք զորքեր կմտցնեն Սիրիայի տարածք, կտապալեն Բաշար Ասադի ռեժիմը, և Թուրքիան մեծ ծավալով նավթ կստանա՝ սեփական հարստացման համար», - կանխատեսում է Ժիրինովսկին: «Հետո նա կգրավի նաև հյուսիսային Իրաքը, այնուհետև սպառնալու է Վրաստանին և Հայաստանին: Դրանք են հարցերը, իսկ մենք զորքեր ենք մտցնելու Աբխազիայի, արդեն նաև Հարավային Օսիա», - ասել է պատգամավորը: