Մնաց երկու օր, երբ տեղի կունենա Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի վերջին «ընտրությունը»: Համակարգն իր համար այս միջոցառմանը մոտեցել է գրեթե կազմալուծված վիճակում: Դա հետեւանք էր անցած 5 տարիներին Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցած խորքային լուրջ գործընթացների:
Համակարգը եւ նրա ցուցանակը՝ նախկին ու ներկա կոալիցիոն քաղաքական կուսակցությունները, այս քվեարկությանը մոտեցել են տարբեր «կարգավիճակներում»: Համակարգի «պսակը»՝ Հանրապետական կուսակցությունը, առաջ է քաշել իր թեկնածուին, իսկ մյուս «հիմնականները»՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը, հրաժարվել են թեկնածու առաջադրել: Այս կուսակցությունները չմասնակցելու տարբեր պատճառաբանություններ են բերում, որոնք ավելի են ընդգծում դրանց իրական բնույթն ու մոտիվացիան:
Կոնգրեսի առաջնորդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բերել է տարիքային պատճառաբանություն: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ասվեց, որ նրա մասնակցության դեպքում արյուն կթափվեր: Իսկ ՀՅԴ-ն էլ ասաց, թե նման ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել փոփոխությունների:
Այս կուսակցությունները նշում են, որ ընտրությունները մրցակցային չեն եւ ֆարս են: Լավ է իհարկե, որ նրանք վերջապես եկել են այդ մտքին, ինչը ենթադրում է, որ պետք է սկսեն խորհել, թե ինչ է պետք անել, որպեսզի Հայաստանում սկսեն գործել սահմանադրական ընտրական մեխանիզմները: Սակայն, դրա հավանականությունը չափազանց փոքր է, նկատի ունենալով այդ կուսակցությունների բնույթը:
Մասնավորապես, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նախորդ տասնամյակի ընթացքում լիուլի մասնակցել են Հայաստանում սահմանադրական ընտրական մեխանիզմների ոչնչացմանը: Կոնգրեսի վերնախավը դրել է դրա ամուր հիմքերը 1995 թվականին, երբ հիմնովին կեղծվեց խորհրդարանի ընտրությունը, եւ կրակեցին ժողովրդի վրա: Նրանք մասնակցել են կեղծված ընտրություններին, դրանց արդյունքում կազմել հակասահմանադրական կոալիցիա, ստացել հակաօրինական քվոտաներ քաղաքականության, պետական կառավարման եւ տնտեսության մեջ: Այսինքն, նրանք մասնակից են Հայաստանի պետության եւ ժողովրդի դեմ հանցագործությանը:
Ներկա ընտրությանը չմասնակցելով, այս կուսակցությունները կարծես թե այդ հանգամանքը խնամքով լռության են մատնում: Դա էլ եզրակացության տեղիք է տալիս, որ ներկա ընտրությանը չմասնակցելը պայմանավորված է այլ հանգամանքներով, քան բերվող հրապարակային պատճառաբանությունները: Մասնավորապես, դատելով նրանց նախորդ գործունեության տրամաբանությունից, պետք է ենթադրել, որ նրանց խորհրդարանի 2012 թ. ընտրությանը չեն խոստացվել նոր քաղաքական-տնտեսական քվոտաներ, չեն խոստանում նաեւ ներկայում: Եւ սա է պատճառը, որ ընտրությունները նրանց համար «հանկարծ» դարձել են անիմաստ: Այս համատեքստում, ինչ ասես միայն արժե ՀՅԴ կոչն ընտրողներին՝ գնալ ընտրատեղամաս եւ փչացնել քվեաթերթիկը:
Այդ քվեաթերթիկը վաղուց է փչացված, քրեաօլիգարխիկ համակարգի եւ դրա ցուցանակ կուսակցությունների կողմից: Այն արժեզրկվել է անհնարինության աստիճան, եւ անվերադարձ քաղաքական այն ուժերի համար, որոնք մասնակցել են դրա արժեզրկմանն ու առուծախին, մարդկանցից այն էժան գնելով եւ թանկ վաճառելով իշխանությունն ուզուրպացրած խմբավորումներին:
Ընդհանրապես, Հայաստանում վերջին տարիներին տեղի են ունենում խիստ հատկանշական իրադարձություններ, որոնք բացի կեղծիքի թանձր շղարշը պատռելուց, մարդկանց նաեւ ճանապարհ են հուշում: Առաջին հերթին, դա կուսակցական համակարգի փլուզումն էր, որը խնամքով «ծածկում էր» համակարգի հանցագործությունները եւ «լեգիտիմացնում» իշխանության ուզուրպացիան տարբեր խմբավորումների կողմից, հասարակությանը մոլորեցնելով աննախադեպ դեմագոգիայով, մանավանդ Հայ ազգային կոնգրեսի ու ԲՀԿ-ի դեպքում:
Սակայն, ինչպես ասում են, գործողությունը հավասար է հակագործողությանը, եւ այդ կուսակցություններն ի վերջո օրինաչափորեն հայտնվեցին կրախի առաջ: Դա գալիս է թե այդ կուսակցությունների բնույթից, թե նաեւ նրանից, որ կարծես թե հասարակությունը սկսել է գիտակցել իր իրավունքներն ու պարտականությունները: Հայաստանում առաջացել են քաղաքացիական ադեկվատ խմբեր եւ նախաձեռնություններ, որոնք ընդունակ են փոխել իրավիճակը եւ հասնել իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմների հաստատմանը:
Այս ֆոնին, կուսակցությունների պատճառաբանությունները եւ «փետրվարի 18-ից հետո կյանքը շարունակվելու է» տիպի արդարացումները հիշեցնում են ավելի շատ սպառնալիք հանրությանը: Կյանքն, այո, շարունակվելու է, միայն թե առանց կեղծ համակարգի ու կեղծ կուսակցությունների:
Կյանքը կշարունակվի առանց Fake համակարգի
12:37 - 16.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
03/02/23 10:50
Առանց շահերի և լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է
15/11/21 18:18
«Իմ կյանքը չեմ պատկերացնում առանց սպորտի». Էդուարդ Բաբայանը տարիների փորձով է կիսվել երիտասարդ մարզիկների հետ
22/01/21 19:55
«Իր կյանքը չէր պատկերացնում առանց համազգեստի». ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանը զոհվել է Շուշիում (տեսանյութ)
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
11/11/18 12:33
Չի կարող լինել իրավական պետություն առանց անկախ դատական համակարգի․ ՀՀ դատավորների միության հայտարարությունը
12/09/15 17:07
Կյանքը սոցցանցերի հետ, թե՞ առանց
27/08/15 19:45
Կյանքը շատ կարճ է ապրելու համար, իսկ մարդիկ առանց այդ էլ կարճ կյանքը աշխատում են բարդացնել...
31/07/14 10:59
Նաիրա Մովսիսյանն առանց երկար մտածելու փոխել է կյանքը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան