ԱԺ-ում այսօր շարունակվում է ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկումը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի խոսքերով, Սերժ Սարգսյանի ռեժիմը ապօրինի արտոնություններ է տվել իր հավատավոր մերձավորներին և պետական իշխանության լծակների ամբողջ համակարգը ծառայեցնում է մենաշնորհների տերերի հարստացմանը և այս իշխանության պահպանմանը։

 

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ խոսքը վերաբերում է հատկապես լայն սպառման ապրանքներին։ Լևոն Զուրաբյանը պնդում է՝ հազարավոր մարդիկ փորձել են զբաղվել բիզնեսով և անմիջապես բախվել մենաշնորհային տեռորի։