Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն ասաց, որ ռուսական կողմի տրամադրվածությունը գազի գնի իջեցման հարցում բավական դրական էր, աշխատանքային և լավ տրամադրվածություն էր:
Նախարարի հուսով է, որ բավականին սեղմ ժամկետներում բանակացությունները հանգուցալուծում կունենան, իսկ քանի որ ներկայիս սակագինը նախատեսված է մինչև ապրիլ, դրանից հետո իշխանությունները հույս ունեն, որ գնի նվազման կհասնեն:
Ըստ Յոլյանի՝ Հայաստանը հնարավորություն կունենա սակագներն իջեցնել ոչ թե սահմանին, այլ բնակիչների համար:
Ինչ վերաբերում է Վրաստանին Հայաստանի տարածքով իրանական գազ մատակարարելու խնդրին, նախարարն ասաց. «Ապրիլի 11-ից 13-ը նախատեսվում է արդեն չորս նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում: Դրա մեջ մտնում է Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը: Ընթանում են բավականին ակտիվ աշխատանքներ»,- ասաց Յոլյանը: