Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանը համոզված է՝ Հայաստանում հոկտեմբերի 27-ից հետո, Հայաստանում քաղաքական դաշտը լիովին վերահսկվում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ 90-ական թվականներից մինչ այսօր ստեղծված կուսակցությունների գործունեությանը և դրանց վրա իշխանությունների վերահսկողությանը:

 

«Եթե Տեր-Պետրոսյանի օրոք միջամտությունն ամբողջությամբ չէր, ապա 1996-ից հետո, այնուհետև հոկտեմբերի 27-ից հետո, մեր երկրի քաղաքական դաշտը լիովին սկսվեց վերահսկել։ Այդ ժամանակ ես ինչ-որ չափով զբաղվել եմ կուսակցական գործունեությամբ, եղել եմ դաշնակցության անդամ։ Ես ականատես եմ եղել, թե անվտանգության ծառայություններն ինչպես էին միջամտում կուսակցությունների կազմավորման ընթացքին։ Այդ ժամանակ, եթե ընդամենը վերահսկողական նպատակով էր միջամտությունը տեղի ունենում, ապա տարիներ անց այդ նույն ծառայությունների կողմից ականատես եղանք կուսակցությունների ստեղծմանը։ Ես հիշում եմ՝ 1997-98 թիվն էր. այդ օրերին Սերժ Սարգսյանն Անվտանգության ծառայության պետն էր, իսկ 1999-ին բոլորը հիշում են ՕԵԿ-ի ծնունդը եղավ։ Մենք գիտեինք, որ դա Սերժ Սարգսյանը ստեղծեց»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը։ 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։