Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի միջև սկսվել է «թիվ 1 ընդդիմադիր ուժ» կոչմանն արժանանալու մրցավազք: Սա նշանակում է, որ նրանց նախընտրական քարոզչության ամբողջ գրավչությունը հանգելու է «լավագույն ընդդիմադիր» մրցանակի համար մղվող պայքարին: Այս մասին MediaMall.am-ի հետ զրույցում ասաց նախկին սոցապնախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը:
«Հայաստանի թիվ մեկ քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով կորցրել է իրականության զգացումը, այսօր մի նոր փսխում թույլ տվեց՝ ասելով, թե ժողովուրդը ցույց կտա, թե ով է իրական ընդդիմությունը: ժողովուրդը ցույց է տալիս, թե ով է իշխանությունը: Հակառակը չենք տեսել, չէինք լսել»,- նկատեց մեր զրուցակիցը:
Պետրոսյանը նաև իր զարմանքն արտահայտեց թե՝ «Լավ, պարապ ժամանակ ընթերցանությամբ զբաղվող Նաիրա Զոհրաբյանն այդ ի՞նչ է կարդում, որն այդպես մթագնում է նրա քաղաքական միտքն ու իրավական գիտակցությունը: Լավ, բայց այսքան անտեղյա՞կ...»,- եզրափակեց Պետրոսյանը: