Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայերի կոտորածները 100 տարի անց էլ շարունակում են հետապնդել վերապրածներին» վերտառությամբ տեսանյութ է նկարահանել Natioanl Geographic-ը:
Տեսանյութում Հայոց ցեղասպանությունը վերապրածներն այդ ողբերգական օրերի մասին իրենց հիշողություններն են ներկայացնում:
«1915 թվականից սկսած՝ Թուրքիայում բնակվող 500 հազարից մինչև 1.5 մլն էթնիկ հայեր են սպանվել կամ տեղահանվել իրենց հողերից, որտեղ նրանք դարեր շարունակ հիմնականում խաղաղ ապրել են թուրքերի հետ միասին: Հայերը ջարդը ցեղասպանություն են կոչում, թուրքերն ասում են, որ դա մեծ պատերազմի հետևանք էր, որում շատերը տուժեցին, այդ թվում՝ թուրքերը: Այդ իրադարձությունները վերապրած քիչ թվով հայերից հինգը խոսում են այն սարսափների մասին, որ ապրել են՝ դեռ մանուկ տարիքում լքելով իրենց հայրենիքը, և այն մասին, թե ինչպիսին է եղել իրենց կյանքը տարագրության մեջ»,- ասված է տեսանյութի նկարագրության մեջ: