Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 27-րդ տուրում «Վոլգան» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Կամազի» դարպասը: Թիմի երկրորդ գոլը խաղի հիմնական ժամանակի ավարտից վեց րոպե առաջ խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Ֆուտբոլիստը խաղավարտին փոխարինվել է (90+1):