Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Աուգսբուրգի» (3:1) նկատմամբ տարած հաղթանակը և շնորհակալություն հայտնել թիմին:

«Շնորհակալ եմ թիմին, բնավորություն և հաղթելու կամք ցույց տվեցինք: Ուրախ եմ, որ առջևում ընդմիջում է, ֆուտբոլիստները միանալու են ազգային հավաքականներին: Անցկացրին վեց «անգլիական շաբաթ» (շաբաթական երկու խաղ): Վերջապես կարող ենք հանգստանալ, իսկ հավաքականների խաղացողները՝ փոխեն իրավիճակը»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիային» շարունակում են զիջել հինգ միավորով: