Բելգիան մարտի 22-ից ժամանակավորապես փակել է իր դեսպանատունն ու գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայում' առավոտյան, տեղական ժամանակով 08:00-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում և կարճ ժամանակ անց մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո:

 

 

Հայտնում է CNNTurk հեռուստաալիքը' նշելով, որ բելգիական դիվանագիտական ներկայացուցչությունում հեռախոսազանգերին պատասխանում է ավտոմատը' չնշելով այն փակվելու պատճառները:

 

 

Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունների հետեւանքով, տարբեր աղբյուրներով հիշատակվում է 26 կամ 34 զոհի մասին, ավելի քան 130 մարդ վիրավորվել է: Բրյուսելում ամբողջ հասարակական տրանսպորտը փակ է:

 

 

Ուշագրավ է, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Գայե Ուսլուն Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների համար պատասխանատվությունը դրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա: Twitter-ի իր էջում նա հիշեցրել է Էրդողանի' 2 օր առաջ Եվրոպային ուղղված «ահաբեկչությունը ձեզ էլ կհասնի» արտահայտությունը եւ դա որակել որպես սպառնալիք' կապ տեսնելով այդ խոսքերի ու տեղի ունեցած ահաբկեչության միջեւ:

 

 

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն էլ մեջբերել է Բրյուսելում ահաբեկչության գործողության հետ կապված Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրի հետեւյալ խոսքերը' «PKK-ի դրոշները' Բրյուսելում փոփողալը խառնում է մեր ներսը», «Բրյուսելում միջադեպը PKK-ի ահաբեկիչներին վրան խփելու եւ պրոպագանդելու Բելգիայի կառավարության թույլտվության հետեւանքն է»:

 

 

Անկարան ահաբեկչական է համարում PKK-ն' Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, որը քրդերի ազատագրական պայքար է տանում Թուրքիայում: