Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները հաստատում են «սառցաբեկորի տեսությունը», որը նկարագրում է ահաբեկչությունների նախապատրաստման մոդելը, գրում է Business Insider-ը։

 

 

Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է Վաշինգթոնի անվան համալսարանի աշխատակից Քլինթ Ուութսը, այդ տեսության համաձայն՝ ահաբեկչական ցանցի հիմնական մասը նկատելի չէ, ինչպես սառցաբեկորինը։ Յուրաքանչյուր ահաբեկչի հետևում անտեսանելի համախոհներ են կանգնած։

 

 

Պարբերականը մեկ այլ հոդվածում փորձում է պարզել պատճառները, թե ինչու Բրյուսելի ոստիկանությունը չկարողացավ կանխել ահաբեկչությունները։ Անանուն աղբյուրի հաղորդմամբ՝ Բելգիայում արմատականների հետ կապված իրավիճակն այնքան լուրջ է, որ իրավապահ մարմինների ուժերը պարզապես չի բավականացնի բոլոր պոտենցիալ հանցագործներին հետևելու համար:

 

 

Զրուցակցի խոսքով՝ չկա անհրաժեշտ ենթակառուցվածք ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվող հարյուրավոր մարդկանց պատշաճ կերպով վերահսկելու համար։

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայում ամբողջ երկրով մեկ ռեյդեր են սկսվել Բրյուսելում ահաբեկչությունների պատճառով։