ԻԼԻՊ-ի կողմնակիցները տոնում են Բրյուսելում տեղի ունեցած սարսափազդու ահաբեկչական հարձակումները՝ հարցում սկսելով այն մասին, թե հաջորդը որ քաղաքն են խորհուրդ տալիս ընտրել որպես թիրախ, գրում է The Daily Mail-ը:

 

 

Օգտատերերից մեկը հետևյալ հարցն է հրապարակել. «Ի՞նչ գույն կլինի Էյֆելյան աշտարակը մյուս հարձակումների ժամանակ»:

 

 

Հիշեցնենք, որ Էյֆելյան աշտարակը լուսավորվել էր Բելգիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Բրյուսելի հարձակումների զոհերի:

 

 

Հաջորդ թիրախի «թեկնածուների ցանկում» ամենաառաջին հորիզոնականում է հայտնվել Մեծ Բրիտանիան: Այդ երկիրն են ընտրել ահաբեկչական հարձակումների համար ֆորումի մասնակիցների կեսը:

 

 

Իսլամիստների աջակիցները որպես ահաբեկչական հարձակումների գլխավոր թիրախներ են ընտրել նաև ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

 

 

««Իսլամական պետությունը» կհարձակվի Լոնդոնի, Վաշինգտոնի, Հռոմի և բոլոր անհավատների մայրաքաղաքների վրա»,- գրել է ԻԼԻՊ-ի աջակիցներից մեկը: