Մարտի 17-ից մինչ այսօր բարեկամները, ընկերները և կոլեգաները տեղեկություններ չունեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի մասին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Կարեն Վարդանյանը վերջին շրջանում ինչ-ինչ ֆինանսական խաբեության առաջ է կանգնել: Նա այդ մասին իր ընկերներին պատմել է, սակայն որ այդքան լուրջ են եղել նրա խնդիրները, ոչ մեկ չի պատկերացրել:

 

Մեզ միայն հասավ տեղեկություն այն մասին, որ Կարեն Վարդանյանը վաճառել է բնակարանը և հեռացել:

 

Այս պահին բնակարանի նոր սեփականատերը եկել և դատարկում է այն:

 

Նշենք, որ Կարենի ֆեյսբուքյան էջում նշված է, թե նա մեկնել է ԱՄԷ և այնտեղ աշխատանք է գտել, սակայն այդ օրը Երևան-Դուբայ չվերթ չի եղել: Վարկած կա, որ նա Մոսկվայում է, քանի որ այդ ժամին միայն Երևան-Մոսկվա չվերթ է եղել:

 

Հավելենք նաև, որ ոստիկանությանը դեռևս հաղորդում չի ներկայացվել, սակայն Կարենի ընկերները պատրաստվում են գնալ ոստիկանություն և հայտարարություն տալ:

 

Նելլի Ավետիսյան