Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, պատասխանելով Slaq.am- այն հարցին թե ինչ է կարծում արդոք Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը չբարձրացրեց նրա վարկանիշը նախագահական ընտրություններում, ասաց,-<< Ես կարծում եմ, որ Հայրիկյանը պետք է դիմի Գինեսի գրքում գրանցվելու համար, և սա կատակ չէ>>,- ապա ավելացրեց,-<< նա տասն օրվա մեջ տասն անգամ փոխել է իր կարծիքը>>, այդպիսի չսլված երևույթի համար մեր երկիրը կհիշատակվի գինեսի գրքում: Ապա հիշելով մեքսիկացուն, ով Գինեսի գրքում գրանցվել է երկար թքելու համար, բանախոսն ավելացրեց, որ այժմ ոչ ոոք չի հիշում մեքսիկացուն, բայց հիշում է որ Մեքսիկան հայտնվել է գինեսի գրքում: Անդրադառնալով Պարույր Հայրիկյանին, բանախոսը նշեց, որ այդ թեկնածուն ըստ էության ուներ ծրագիր, սակայն այն չներկայացրեց, որն էլ հիմք է տալիս մտածելու, որ նա ընդամենը չուզեց ներկայանալ, հակառակ դեպքում կհետաձգեր ընտրությունները 2 շաբաթով: