ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ այսօր իշխանական և ռազմական էլիտան կերուխումի առիթ ունի։ Մարտի 30-ին ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի ծննդյան օրն է։ Հավաքույթը տեղի կունենա Երևանի էլիտար ռեստորաններից մեկում։ Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրում չլինելու պատճառով չի մասնակցի։ Ինչպես հայտնի է, Լևոն Երանոսյանը և Սերժ Սարգսյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ են։ Տոնակատարությանը ներկա կլինեն ռազմական գործիչներ, գեներալներ, գնդապետներ, մտերիմներ։

 

Երանոսյանն «Էջմիածին» կամավորական ջոկատի կազմում (հետագայում՝ գումարտակ և կամավորական հինգերորդ բրիգադ), բազմաթիվ մարտական գործողությունների է մասնակցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում։ Երանոսյանը մշտապես եղել է Զինված ուժերում։ 1994-1995թթ. եղել է 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ, ապա՝ զորամասի հրամանատարի տեղակալ, 2000-2003թթ. 1-ին բանակային կորպուսի հրամանատար, 2003-2012թթ. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 2012թ. ապրիլի 2-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Արժանացել է մի շարք գերատեսչական և պետական պարգևների։