Գործարար Արթուր Ասատրյանի անվան հետ կապված հայկական և ռուսական ԶԼՄ-ներում հաճախ են հայտնվում հրապարակումներ. նա համարվում է Մոսկվայում առևտրային տարածքներ ունեցող ամենախոշոր գործարարներից մեկը, որոշները նրան ճանաչում են Դոն Պիպո անվամբ և նրան համարում են իտալական մաֆիայի անդամ, որոշ հոդվածագրեր Ասատրյանին կապում են Ասլան Ուսոյանի սպանության հետ, իսկ մեր որոշ հայրենակիցներ նրան համարում են աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:

 

Արթուր Ասատրյանը RUSARMINFO-ին տված հարցազրույցում անդրադարձել է վերոհիշյալ լուրերին և հրապարակումներին, պատմել իր կենսակերպի մասին:

 

Արթուր Ասատրյանը ծնվել է 1971թ. ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքում: Սովորել է երաժշտական դպրոցում, այնուհետև սկսել է զբաղվել բռնցքամարտով: 1987թ. Արթուր Ասատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

 

1991թ. նա թողել է մեծ սպորտը և սկսել զբաղվել ձեռներեցությամբ: Ասատրյանն իր գործընկերների հետ գնել է դանիական «Դանվեստա» ընկերությունը` Մոսկվայում տեղակայված գլխավոր գրասենյակով:

 

2007թ. Արթուր Ասատրյանի ջանքերով Հռոմում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

 

2012թ. հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որն ունի սոցիալական ուղղվածություն և համագործակցում է նաև կրթական նախագծեր իրականացնողների հետ Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս:

 

Մանրամասները` տեսանյութում.