Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ֆուտբոլիստն ուրախ կլիներ խաղալ «Յուվենտուսում», իսկ Տուխելը նրան դորտմունդցիներին անհրաժեշտ խաղացող է համարում:

 

«Գիտեմ, որ Ալեգրին հավանում է Մխիթարյանին: Միկին ուրախ կլիներ կրել թուրինյան թիմի մարզաշապիկը: Սակայն Մխիթարյանը պայմանագիր ունի Տուխելի թիմի հետ: Այն ավարտվում է 2017թվականին: Տուխելը նրան թիմի համար անհրաժեշտ ֆուտբոլիստ է համարում: Նա լա՞վ կխաղա Թուրինում: Ես չպետք է բացահայտեմ ֆուտբոլիստին, կարող եմ ասել, որ Մխիթարյանը շատ խելացի տղա է»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է football-italia-ն: