Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից' շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների ու վիրավորների մասին: Այդ գրառումներից և տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններն Արցախի հյուսիս-արևելքում և արևելքում տապալվել են։ Հայտնում են նաև, որ Ադրբեջանը էվակուացրել է այդ շրջանի բնակիչներին: