«Մենք չենք հասկանում, թե ինչի հետ է կապված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան, սակայն այն հնարավոր է արտոնված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանի կողմից», - ИА REGNUM-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակի հարձակումները՝ ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ, սկսվել են տարբեր ուղղություններով: Ադրբեջանցիները կարողացել են գրավել մի քանի դիրքեր, սակայն նրանք արժանի հակահարված են ստացել: Լեռնային Ղարաբաղի բանակը կորցրել է երեք զինծառայողի, 15-ը՝ վիրավորվել է: Թշնամու կորուստները հարյուրավոր են:
Ադրբեջանական բանակը հարված է հացրել նաև Մարտունու տարածաշրջանում գտնվող դպրոցին: Իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է մեկ դպրոցական, ևս երկու երեխա վիրավորվել են:
«Մենք աղոթում ենք պատերազմի դադարի համար, որ Աստված դադարեցնի այդ արյունահեղությունը, - ասել է արքեպիսկոպոս Պարգևը: - Պետք է միջամտի նաև միջազգային հանրությունը, արձագանքի այս աննախադեպ ագրեսիային: Մենք պաշտպանում ենք մեր սահմանները, ճշմարտությունը մեր կողմն է: Ղարաբաղը պատերազմ չի սկսել և երբեք էլ չի սկսի»: