Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին լուրերը տևական ժամանակ հերքելուց հետո տարածած հայտարարությամբ ընդունել է մեծաթիվ մարդկային ու նյութական կորուստների մասին հայկական կողմի հայտարարությունները:
Այդ երկրի ՊՆ-ն հաստատել է իր կորուստներից 12 զինվորի մահը: Հակառակորդը նաև խոստովանել է, որ ոչնչացվել է նաև Մի-24 մեկ ուղղաթիռ, մեկ տանկ, թեև ավելի վաղ հերքում էր ուղղաթիռի կործանման մասին լուրը։