Ադրբեջանական կողմը, թեև սկզբում ժխտում էր տեխնիկայի եւ կենդանի ուժի կորստի մասին տեղեկությունները, սակայն արդեն սկսել է հրապարակել ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան հայկական ուժերի կողմից խոցված ադրբեջանական Մի-24 ուղղաթիռի օդաչուների լուսանկարները:

 

Modern.az կայքը հայտնում է, որ խոցված ուղղաթիռի սպանված օդաչուներն են մայոր Ուրֆան Վելիզադեն եւ մայոր Թեբրիզ Մուստաֆազադեն: