Քիչ առաջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Եղեգնաձորի շուկայի մոտ հանդիպեց Արագածոտնի և Արարատի մարզից ԵԿՄ-ական կամավորների, ովքեր 7 ավտոբուսով, զինվորական հագուստով պատրաստ գնում էին դեպի Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը։
«Գնանք, մեր ջահելության կողքին կանգնենք, ցավներդ տանենք»,- ասաց ազատամարտիկներից մեկը։
Կամավորականներից մեկն էլ, ով 64 տարեկան էր, վստահ էր կկռվի այնպես, ինչպես 20 տարի առաջ կռվեց և հաղթանակով վերադարձավ։
Մեկ այլ ազատամարտիկ էլ ասաց, որ միշտ պատրաստ են գնալ սահման՝ կանգնելու երիտասարդ զինվորի կողքին, օգնելու և «դուխ» տալու։
Նշենք, որ թեկուզև կամավորների մեջ պատկառելի տարիքով մարդիկ կային, բայց նրանք պատրաստակամ էին և մարտական տրամադրված՝ դիմադրելու յուրաքանչյուր ուժի դեմ։