Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 3:2 հաշվով հաղթել է «Վերդերին»:
Հանդիպմանը երկու գոլային փոխանցում կատարած Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հեղինակավոր goal.com-ը մեր կիսապաշտպանի խաղը գնահատել է ամենաբարձր՝ 4 միավորով: Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել նաև whoscored-ի վարկածով:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների քանակը հասցրեց 12-ի, ինչը լավագույն արդյունքն է ընթացիկ մրցաշրջանում: