Ապրիլի 1-3-ը Լեհաստանի Բիդգոշ քաղաքում կայացավ սպորտային (օլիմպիական) կարատեի WSF վարկածով աշխարհի 2016թ-ի առաջնությունը:
Մրցաշարին մասնակցում էր աշխարհի 57 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:
Այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր սպորտային (օլիմպիական) կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը:
Ունանյանը մինչև 84կգ քաշային կարգում հերթականությամբ 1/8-ում Մարրոկոն ներկայացնող մարզիկի, այնուհետև 1/4-ում ավստրիացի և 1/2-ում թուրք մարզիկի դեմ մենամարտերում բաձարձակ առավելություն տարավ բոլորի նկատմամբ: Իսկ ահա արդեն եզրափակչում նրա մրցակիցն էր Գերմանիան ներկայացնող Պատրիկ Օլզևսկին, ում դեմ փայլուն հաղթանակ տոնելով՝ մեր մարզիկը հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Համառորեն առաջնորդվելով հայկական հաղթող հոգեբանությամբ հայազգի մարզիկը կարողացավ այսօր՝ Հայաստանի համար այս դժվարին փուլում, պարգևել հպարտության և անկոտրուն կամքի զգացում՝ հաղթանակը նվիրելով ազգակիցներին: