Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում աջակցություն է հայտնել իր հայրենակիցներին՝ հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը: 

«Մեր ազգի համար այս դժվարին պահերին եկեք ցուցաբերենք միասնականություն և ուժ: Իմ աղոթքները մեր տարածաշրջանում խաղաղության համար և խորին անհանգստություններս մեր հայրենակիցների և նրանց ընտանիքներին»,- գրել է ֆուտբոլիստն ու օգտագործել #NKpeace հեշթեգը: