Լուսինե Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և գրել.

 

 

«Մինչ հայ ժողովուրդը գոյության պայքար է մղում ղարաբաղյան ճակատում, սեփական հերոսների արյան գնով վերահաստատելով արևի տակ իր տեղը՝ Սամվել Ալեքսանյանը, առիթը բաց չթողնելով, ցինիկ ժպիտը դեմքին, «պեյզաժային» լուսանկար է հրապարակում' փորձելով ճարպկորեն սեփական անձի PR-ն անել: Տեսնես երկրի բարձրագույն ղեկավարությունը տեսե՞լ է այս լուսանկարը: Վստահ եմ' նախագահը պետք է արգելի նման անմեղսունակիների մուտքը ռազմաճակատ, քանի որ այս կարգի ցինիզմը վարկաբեկում է ոչ այնքան տվյալ անձին, որքան' պետությանն առհասարակ»: