Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածում այն մասին, թե ադրբեջանցի զինծառայողներն ու կամավորներն «ազատագրել են» Ֆիզուլին։

 

Որպես ասվածի ապացույց՝ տարածվում է ստորև ներկայացված լուսանկարը, որը մշակված է photoshop ծրագրի միջոցով:

 

Նկատենք, որ վերջին օրերը ապացուցեցին՝ ադրբեջանական բանակը ռազմի դաշտում կռվել չի կարողանում, իսկ այս նկարն էլ ապացուցում է, որ թշնամին նաև կաղում է տեղեկատվական դաշտում, քանի որ լուսանկարում անթույլատրելի սխալներ են արված՝  ադրբեջանցի զինվորի ոտքերն «օդում են մնացել», իսկ մյուս զինվորը երկու «աջ ձեռք» ունի։

 

Հավելենք նաև, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ «ազատագրել են» Թալիշն ու Ջաբրայիլը, անգամ ցուցանակ տեղադրել և տեսանյութ բեմադրել: