Վերջին տարիների քրեական լրահոսում ավելի հաճախակի են հանդիպում այստեղ իրացման կամ տարանցմամբ մեկ այլ երկիր տեղափոխելու նպատակով արտերկրից Հայաստանի Հանրապետություն բերվող առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների վերաբերյալ տեղեկություններ, ինչը չի կարող չմտահոգել հանրությանը և իրավապահ մարմիններին:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ արտերկրի բնակիչ Ռ. Զելբերտը 2015թ. նոյեմբերի 12-ին Սան-Պաուլո - Դուբայ - Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 18 000 ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք բերված 13004,72 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց:

 

 

Ըստ մեղադրական եզրակացության' հիշյալ թմրամիջոցը հայտնաբերվել է «Զվարթնոց» մաքսատան մաքսավորների կողմից:

 

 

Վերը նշված արարքների համար Ռ. Զելբերտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը») 3-րդ մասի 2-րդ կետի և 215-րդ հոդվածի («Մաքսանենգությունը») 2-րդ մասի հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: