«Հենց նոր եմ իջել դիրքերից և վստահ Ձեզ ասում եմ, որ տղաներն այս պահին բարձրագույն անձնազոհության ոգու դրսևորում են ցուցաբերում: Գեղեցիկ սինթեզ է՝ նախորդ պատերազմին մասնակցած ազատամարտիկների և ներկա 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների միջև՝ միմյանց հրաշալի փոխլրացնում են, կատարում են հանձնարարված մարտական առաջադրանքը»:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի Արցախում գտնվող թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ Շիրակի մարզի փոխնախագահ Արտակ Ավետիսյանը, ով վերջին լարվածություններից հետո ամեն օր սահմանին:
Ազատամարտիկը նկատում է, որ խնդիրն ավելի շատ դիվանագիտական է, իսկ առաջնագծի զինվորն իր վրա դրված խնդիրը լուծել է:
Շահում են այն երկրները, որտեղ ամեն մարդ իր գործին է, այս պահին զինվորականությունը, ի դեմս երկրի բանակի՝ գլխավոր հրամանատարի իր տեղում է, զորքերը լուծում են իրենց առջև դրված խնդիրը, ԵԿՄ-ն իր բարձրության վրա է»,- ասում է ազատամարտիկը:
Արտակ Ավետիսյանի խոսքով՝ բանակը որևէ խնդիր չի ունեցել և ԵԿՄ տղաների այցը ավելի շատ գոտեպնդիչ, բարոյահոգեբանական խնդիր է լուծում: