Պարզվում է՝ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման մեսիջը ոչ միայն տեղ է հասել մեր թշնամի հարևաններին, այլ նույնիսկ նրանց, մեղմ ասած՝ ջղաձգումների մեջ է գցել: Եվ իհարկե, որտեղո՞վ առաջին հերթին պետք է արտահայտվի ադրբեջանական հերթական հիստերիան, եթե ոչ իրենց տխրահռչակ Haqqin.az-ով:
Թեպետ տխրահռչակ այս ռեսուրսը ՀՀ երկու նախագահների հանդիպումն ամեն գնով փորձել է մեկնաբանել որպես պարտվողական քայլ և տագնապի նշան, սակայն, միևնույն է, նույնիսկ իրենց գրածը կարդալով անմիջապես զգացվում է, որ իրականում տագնապի մեջ հայտնվել են իրենք, քանի որ հայերի միասնականությունը բոլոր ժամանակներում ամենասարսափելի բանն է եղել մեր թշնամիների համար: Նրանք լավ գիտեն, թե ինչ է նշանակում միասնական հայություն, նրանք շատ լավ գիտեն, թե ինչ կարելի է սպասել միասնական հայությունից: Նրանք դա արդեն իրենց մաշկի վրա զգացել են 1992-94 թվականներին:
Ամեն դեպքում ադրբեջանական կայքերի և բլոգերների վերջին օրերի մառազմատիկ դրսևորումներն արդեն իսկ հիմք են տալիս համապատասխան վերաբերմունք ձևավորելու նաև նշված հոդվածի հանդեպ: Իսկ եթե մեր հարևաններին ուղղակի շարժում է նախանձը, թե ինչու իրենց գործող նախագահը չի հանդիպում առաջին նախագահի հետ, ապա իրենց համար էլ դա երբեք ուշ չի լինի իրականացնել: Պարզապես մի տարբերություն կա՝ եթե Իլհամ Ալիևը հանդիպի Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հետ, որն ընդամենը 2 տարի է նախագահ եղել և առանձնապես մեծ հետք չի թողել, դա չի ունենա այն էֆեկտիվությունը, ինչ ունեցավ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը: Այլ հարց է, եթե Իլհամ Ալիևը հանդիպի իր հանգուցյալ հոր՝ Հեյդար Ալիևի հետ անմիջապես «ջեննեթում»: Այ դա արդեն կլինի արդյունավետ, հատկապես հայերիս համար:
Այնպես որ մաղթենք նրանց բարի հանդիպում, Haqqin.az-ի ընթերցողներին էլ՝ մի փոքր ողջամտություն, չնայած ադրբեջանցիների դեպքում դա հազվագյուտ երևույթ է:
Կարեն Վարդանյան