Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր բազմաթիվ քաղաքացիներ երթ էին կազմակերպել դեպի Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` քաղաքացիները պահանջում էին Ռուսաստանից կատաել ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել դե յուրե դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը, եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դադարեցնել տարածաշրջանի ապակայունացման քայլերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, հակառակ պարագայում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, եւ Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով:
Երթի մասնակիցներին թույլ չտրվեց մոտենալ դեսպանտան շենքին, ինչը դժգոհություն առաջացրեց երթի մասնակիցների շրջանում:
Նրանցից շատերը միջնամատ պարզած մի քանի րոպե կանգնեցին դեսպանատան դիմաց:
Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները քննադատեցին նաև մեր երկրի վարչապետի վարքագիծը, ով որոշել էր մասնակցել Մոսկվայում կայանալիք ԵՏՄ հանձնաժողովի նիստին: Հիշեցնենք, որ նիստը նախատեսված էր անցկացնել Երևանում, սակայն տեղափոխվեց Մոսկվա: